Թուրքիայում մոդեռն է դարձել բեղ պահելը, քանի որ նման ակնարկ է արել Էրդողան թագավորը, Ադրբեջանում շարունակվում են խոսքի ազատության դեմ բռնացումները... Սրան զուգահեռ՝ շարունակվում են այդ երկրների հետ տարածաշրջանային երկկողմ ու բազմակողմ պայմանագրերի ու համաձայնագրերի կնքումը՝ ի դեմս ՌԴ-Թուրքիա, ՌԴ-Ադրբեջան-Իրան համագործակցության ձևաչափերի: Հասկանում եմ, որ երկրի տնտեսական շահը կարևոր է, սակայն համագործակցությունը նման քաղաքակրթությունների հետ ևս քաղաքակրթության հետաճ է, քանի որ կան համամարդկային արժեքներ, որոնք վեր են պետական և ազգային շահից:
Իսկ նշածս երկու երկրներում այդ արժեքները ոտնահարվում են ակնհայտորեն։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1105500519583526
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել