Araratnews.am-ը գրում է.

Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջին անգամ ընդգրկվել է Forbes ամսագրի` 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցուցակում:

Աղյուսակում Սիմոնյանը 52-րդ տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնից (65-րդ տեղ):

Ցուցակում ընդգրկվել է նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան (49-րդ տեղ):

Ցուցակի առաջին և երկրորդ հորիզոնականներում գտնվում են Գերմանիայի կանցլեր Անգելար Մերկելը և Մեծ Բրիտանիայի Թերեզա Մեյը: Երրորդ տեղում Մելինդա Գեյթսն է` Բիլ Գեյթսի կինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել