Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բարևեցին մեկմեկու. ԼՈՒՍԱՆԿԱՐԿոմիտասի անվան պանթեոնում այսօր՝ ապրիլի 17-ին, ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առթիվ հիշատակի արարողության ժամանակ միմյանց հանդիպեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նախ եկավ միայնակ, հարգանքի տուրք մատուցեց Կարեն Դեմիրճյանի շիրիմին, ապա մոտեցավ և ողջունեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով այդ պահին ՀԱԿ կուսակցության անդամների և համախոհների հետ կանգնած էր փոքր-ինչ ավելի հեռու` առանձին:

Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ Կարեն Դեմիրճյանը ազգային հերոս է, և դրանով արդեն ամեն ինչ ասված է:

«Բոլորիս նման իր թերություններն ունեցել է, բայց ինքը հսկա թռիչքի տեր մարդ է եղել: Մենք բոլորս պետք է հարգենք նրա հիշատակը»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը բարևեցին մեկմեկու. ԼՈՒՍԱՆԿԱՐ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել