Tert.am-ը գրում է.

Բրիտանական The Daily Mail պարբերականը կրկին անդրադարձել է Հայաստանի ռեստորաններից մեկի տարածքում 10 տարի ժանգոտած վանդակներում պահվող հյուծված արջերի պատմությանը՝ տեղեկացնելով, որ կենդանիներն արդեն ազատ են արձակվել:

Աղբյուրը հիշեցնում է, որ Միշա և Դաշա մականուններով գիշատիչներն ապրում էին կիսով չափ ջրի մեջ ընկղմված վանդակներում ու սովալլուկ հայացքներով հետևում էին ռեստորանում ընթրողներին՝ ակնկալելով նրանցից մի պատառ ուտելիք ստանալ:

The Daily Mail-ը նշում է, որ իր կողմից այս պատմության լուսաբանումից հետո, պարբերականի ընթերցողների նվիրատվությամբ մի քանի հազար ֆունտ ստերլինգ է հավաքվել: Այդ գումարի միջոցով արջերն ազատ են արձակվել:

Ստորև ներկայացված ֆոտոշարքում երևում է՝ ինչպես են մասնագետները կտրում վանդակի ճաղերը, ինչից հետո հայ և բրիտանացի փրկարարները տանջված արջերին տեղափոխել են նոր, լեռնային գոտում գտնվող ավելի ընդարձակ արգելավանդակ, որտեղ կենդանիները մնալու են մինչև իրենց կյանքի վերջ: Պարբերականը նկատում է, որ նոր տանն արջերն այլևս ստիպված չեն լինի ողորմություն խնդրել մարդկանցից:

 

Heartwarming pictures capture the moment two starving bears finally tasted freedom after spending years in welded cages watching families dine at a riverside restaurant in Armenia

 

Նշվում է, որ կենդանիների փրկության գործում մեծ դերակատարում է ունեցել Կենդանիների փրկության միջազգային բարեգործական հիմնադրամը, որն այժմ հատուկ ծրագիր (The Great Bear Rescue) է սկսում՝ մտադրություն ունենալով փրկել Հայաստանում զվարճանքի համար վանդակներում պահվող տասնյակ արջերի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել