«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Slaq.am–ի հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ «Օրինաց երկիր» կուսակացությունը Երևանի քաղաքապետարանում չի ունենա խմբակցություն։ Հարցի շուրջ Slaq.am–ը զրուցեց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ։

–Տիկին Բիշարյան, Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ «Օրինաց երկիր» կուսակացությունը Երևանի քաղաքապետարանում չի ունենա խմբակցություն։ Ի՞նչ կասեք այս մասին։

–Արմեն Մարտիրոսյանն ո՞վ է, որ Արմեն Մարտիրոսյանի ասածով լինի։ Արմեն Մարտիրոսյանը գնահատականներ տալուց առաջ համեմատության մեջ պետք է տեսնի իրեն ու մյուս թեկնածուին, հետո փորձի գնահատականներ տալ։ Պետք է համեմատի իր անցած ճանապարհն ու գործունեությունը և մյուս թեկնածուի գործունեությունը։

–Դուք ծանոթ լինելով Արմեն Մարտիրոսյանի գործուներությանն ու անցած ճանապարհին, կարծում եք նա կարո՞ղ էր նման բան ասել։

–Ընդդիմադիր քաղաքական գործիչներ են, գտնվում ենք նախընտրական փուլում, և բոլորը փորձում են ինչ–որ բաներ ասելով դիվիդենտներ հավաքել։ Իմ նախկին գործընկերը՝ Արմեն Մարտիրոսյանը, պետք է իրեն թույլ չտար գնահատականներ տալու։

–Եթե խոսելու լինեք թվերով, ի՞նչ եք կարծում, ՕԵԿ-ը քանի՞ տոկոս ձայն կհավաքի սպասվող ընտրություններում։

–Ես կարող եմ ասել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն անպայման կունենա իր խմբակցությունը։ Եթե ընտրակաշռքներ չբաժանվեն, եթե ճնշումներ չլինեն, ինչը արդեն համայքներում երևում է, ուստի մարդիկ առանց բռնաճնշումների կարող են իրենց ձայնը տալ ամենաուժեղ թեկնածուին։ Ես վստահ եմ, որ «Օրինաց երկրի» թեկնածուն ու թիմը կհայտնվեն ամենաբարձր ձայներ հավաքած կուսակցությունների շարքում։

Slaq.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել