Araratnews.am-ը գրում է.

Բեռալուսն աշխարհում ավելի ու ավելի է ասոցացվում «չարիքի առանցքի» և «Եվրոպայի վերջին բռնապետության» հետ. այս մասին իր բլոգոըմ գրել է Իսրայելում գտնվող Ալեքսանդր Լապշինը:

«Նախ` Լուկաշենկոն Մինսկի բանտում պահում էր ինձ՝ կասպյան սուլթան (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիևի խնդրանքով, այնուհետ ճապոնացի արվեստագետ Դաիչի Յոշիդային, իսկ այնուհետև ձերբակալվեց ֆրանսիացի ճանապարհորդ Ժալյան Վիյեն: Խեղճ տղայի ամբողջ մեղքն այն է, որ նա Բելառուսից Ուկրաինա գնալիս ազնիվ կերպով մոտեցել է մաքսայիններին և հայտարարագրել նվեր ստացած հուշանվեր փամփուշտը», – գրել է բլոգերը:

Դրանից հետո նրան ձերբակալել են, ձեռնաշղթաներով տեղափոխել Գոմելի մեկուսարան, մեղադրել զենք-զինամթերքի մաքսանենգության համար: Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում: Ժալյանն ապրում էր Լոնդոնում, այնուհետ որոշել է արկածներ փնտրել: Նա այցելել է Իսպանիա, Իտալիա, Սլովենիա, Խորվաթիա, Հունագարիա, Ավստրիա, Սլովակիա և Լեհաստան: Այնուհետ նա գործեց իր կյանքի ամենամեծ սխալը՝ հատեց բելառուսական սահմանը և հայտնվեց Լուկաշենկոստանում… Այսօր այդ երկիրն այլ կերպ չես կարող անվանել, քան Եվրոպայի կենտրոնում Հյուսիսային Կորեա:

ֆրանսիացուն պահում են դաժան պայմաններում՝ լցված խցում, զրկում են ընտանիքի հետ տեսակցության իրավունքից, երկար ժամանակ նրան թույլ չէին տալիս փաստաբանի և Ֆրանսիայի հյուպատոսի հետ հանդիպում:

Աղմուկի բարձրացումից ի վեր Գոմելի մաքսային ծառայությունը ոչնչացրել է նրա մաքսային հայտարարագրումը, որում նա նշել էր, որ իր հետ փամփուշտ է տանում: Դա ինձ հիշեցրեց, թե ինչպես էր Մինսկի թիվ 1 մեկուսարանի ղեկավարի տեղակալ, փոխգնդապետ Ցեդրիկը Ադրբեջան արտահանձնումից մեկ օր առաջ ինձնից Բելառուսում լրացուցիչ պաշտպանության դիմում ստացել:

Հայտարարությունը պետք է փոխանցվեր Բելառուսի ՆԳՆ, բայց վերևից հրահանգով այն պարզապես ոչնչացրին: Եվ այնուհետև ՆԳՆ ղեկավարն իր հարցազրույցում հայտարարեց, որ ես ոչ մի հայտարարությամբ չեմ դիմել: Այժմ ուսադիրներով հրեշները նման կերպ են վրավում ֆրանսիացի զբոսաշրջիկի հետ», – գրել է Լապշինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել