Մեր ընթերցողներին ենք առաջարկում սնուցող մի քանի դիմակներ՝
Սնուցող դիմակներ մեղրով՝ չոր մաշկի համար
- 1-ական ճ/գ մեղրը եւ թթվասերը խառնեք։ Ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին, 20 րոպե անց լվացեք տաք եւ ցայեք սառը ջրով։
- 1-ական թ/գ մեղրը, ձիթապտղի յուղը եւ կիտրոնի հյութը խառնեք, ավելացրեք 1 ճ/գ ջուր։ Ստացված զանգվածի մեջ թրջեք թանզիֆը, տեղադրեք դեմքի վրա։ 20 րոպե հետո թղթե անձեռոցիկով չորացրեք դեմքը։
- 1 թ/գ մեղրը խառնեք 1ճ/գ սերուցքի (սլիվկի) հետ, քսեք դեմքին, պահեք 20 րոպե։ Դիմակը հանեք տաք ջրով, ցայեք սառով։
Լայնացած ծակոտիներով մաշկի համար.
- Հարած 1 ձվի փրփրեցրած սպիտակուցին ավելացրեք մեկական թ/գ մեղր, կաթնաշոռ, կիտրոնի հյութ, լավ խառնեք, ավելացրեք վարսակի փաթիլներ եւ խառնեք մինչեւ խիտ շիլա դառնալը։ Քսեք դեմքին, 20 րոպեից լվացեք տաք, ցայեք սառը ջրով։
Սպիտակեցնող դիմակ.
- Կես կիտրոնի հյութը խառնեք երկուական ճ/գ մեղրի եւ ջրի հետ։ Թանզիֆը ներծծեք այդ խառնուրդով եւ 20 րոպե դրեք դեմքին։ Լվացվեք գոլ ջրով։ Խառնուրդը պահեք սառնարանի մեջ 2 օրից ոչ ավելի։
Դիմակ աչքերի շուրջը գտնվող կնճիռների դեմ
- Ձվի դեղնուցը հարեք, կաթիլ-կաթիլ ավելացրեք 1ճ/գ ձիթապտղի յուղ, այնուհետեւ նույն ձեւով ավելացրեք 1ճ/գ նարնջի հյութը եւ 1թ/գ մեղրը։ Քսեք դիմակը աչքերի շուրջը, պահեք 15-20 րոպե, լվացեք տաք ջրով։
- Եփեք 1 թ/գ երիցուկը 200 մլ ջրով՝ մինչեւ եռալը։ Խառնեք 1 թ/գ մեղրով։ Լցրեք խորանարդիկներով կաղապարի մեջ, դրեք սառնարանի սառնախցիկի մեջ։ Ամեն առավոտ մաքրեք դեմքը այդ մեղրային խորանարդիկներով՝ շրջանաձեւ պտտեցնելով դեմքի վրա։ Ունի թարմացնող ազդեցություն, ցանկալի է օգտագործել տաք եղանակներին։
Վիտամինային դիմակ.
- 2թ/գ մեղրին ավելացրեք քերիչի մանր հատվածով անցկացրած փոքր խնձոր եւ 1 դեսերտային գդալով ձիթապտղի յուղ։ Քսեք դեմքին, 10-15 րոպե հետո լվացվեք գոլ ջրով։
Դեմքը մաքրող եւ սնուցող դիմակ.
- Խառնեք 1-ական ճ/գ վարսակի փաթիլները, ջուրը եւ եգիպտացորենի ալյուրը։ Ավելացրեք 1 ձվի սպիտակուց եւ 1 ճ/գ մեղր։ Քսեք դեմքին։ 15 րոպե հետո լվացեք տաք ջրով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել