Սոցցանցերում սկսել են մարդկանց հավաքագրել՝ «Օլիմպիական» մարզահամալիրում ռեփեր Թիմաթիի համերգին մասնակցելու համար։

Վարձակալված «երկրպագուներին» խոստանում են վճարել 900-1000 ռուբլի։ Պահանջների մեջ է մտնում սև հագուստի առկայությունն ու «ռիթմը լավ լսելու» ունակությունը։ Այդ մասին բարձրաձայնել է բլոգեր Ռուստեմ Ադագամովը Twitter-ում։

Ռուս լրագրողներից մեկը կապ է հաստատել ընկերության հետ, որը «երկրպագուներ» է փնտրում համերգի համար։ Նրան առաջարկել են ուղարկել իր լուսանկարները և բացատրել են, որ համերգից առաջ կլինի փորձ, որից հետո պետք է պարել բեմի վրա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել