Թիմաթիին կասկածում են 900 ռուբլիով երկրպագուներ գնելու մեջ


20:00 , 27 հոկտեմբեր, 2017

Սոցցանցերում սկսել են մարդկանց հավաքագրել՝ «Օլիմպիական» մարզահամալիրում ռեփեր Թիմաթիի համերգին մասնակցելու համար։

Վարձակալված «երկրպագուներին» խոստանում են վճարել 900-1000 ռուբլի։ Պահանջների մեջ է մտնում սև հագուստի առկայությունն ու «ռիթմը լավ լսելու» ունակությունը։ Այդ մասին բարձրաձայնել է բլոգեր Ռուստեմ Ադագամովը Twitter-ում։

Ռուս լրագրողներից մեկը կապ է հաստատել ընկերության հետ, որը «երկրպագուներ» է փնտրում համերգի համար։ Նրան առաջարկել են ուղարկել իր լուսանկարները և բացատրել են, որ համերգից առաջ կլինի փորձ, որից հետո պետք է պարել բեմի վրա։