Անաստասիա Րեշետովան և նրա նախկին ամուսինը՝ Տիմատին, արդեն մեկ ամիս է համաձայնության չեն գալիս փոքրիկ որդու հետ հանգստի մեկնելու հարցում: Այս մասին մոդելը պատմել է իր ինստագրամյան էջի հրապարակումներից մեկում: Անաստասիան դեմ չէ, որ տղան՝ Ռատմիրը, հանգստի մեկնի Տիմատիի հետ, սակայն նա կարծում է, որ որդին դեռ շատ փոքրիկ է, որպեսզի երկար ժամանակով հեռու մնա մայրկից:
«Երբ ընտանիքը քանդվում է, միանգամից չես հասկանում դրա հետևանքների մասին: Կարծես թե, ես դա հասկացա միայն հիմա, երբ հարցը հասավ նրան, թե ում հետ պետք է որդիս անցկացնի իր ամառային հանգիստը: Մի կողմից ես շատ եմ ուրախանում, որ Ռատմիրն ու Տիմատին միասին ժամանակ են անցկացնում. Ռատմիրը նրան հաճախ է հիշում է, և զգացվում է, որ շատ է սպասում հոր հետ հանդիպումներին:
Բայց մյուս կողմից, երբ հասկանում եմ, որ 1 ամիս հեռու եմ մնալու Ռատմիրից, ապա մտածում եմ, որ ավելի լավ է մի փոքր էլ սպասել, երբ նա կմեծանա և կկարողանա առանձ ինձ մեկնել հանգստի հայրիկի հետ»,- գրել է Անաստասիան: