ՀՀԿ հաղթանակի դեպքում, Երևանում ամեն ինչ կմնա նույնը: Կավելանան ծաղիկները, թիթիեռները, աթոռները: ՀՀԿ-ծեր գվարդիան կնախանձի երիտասարդ Տարոն Մարգարյանին, դավեր կնյութվեն: Իսկ թե ինչ կապ ունի Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ի հետ, երևի մենակ իրանք կիմանան:
ԲՀԿ հաղթանակի դեպքում, միանգամից Երևանի թագավոր կհռչակվի Աբովյանի մելիքության խան Գագիկ Թագավորը, իսկ Երևանի արտաքին հարցերի հանձնակատար Վարդան Ոսկանյանը: Ոսկանյանը միանգամից կճանաչի Առինջի տարածքային ամբողջականությունը, և կհամարի որ Ավանը օկուպացված տարածք է, ու Ավանն անմիջապես կհանձնվի Առինջի տիրապետությանը: Թագավորը կհպարտանա իր հանձնակատար Ոսկանյանով:
ՕԵԿ հաղթանակի դեպքում, ՕԵԿ-ը կհայտարարի, որ իրենք ՀՀԿ-ի հետ կոալիցա են կազմել, և այդ պատճառով չեն ցանկանում տիրանալ Երևանի իշխանությանը, այլ միայն կխնդրեն փողքաղաքապետի պաշտոն:
Բարև Երևան դաշինքի հաղթանակի դեպքում Րաֆֆին Զորավարի աղոթքների ներքո ապրիլի 9-ի ճակատամարտում հաղթանակած Արմեն Մարտիրոսյանին կպծի Երևանի քաղաքապետ, իսկ Արմեն Մարտիրոսյանը կխոստանա, որ քաղաքապետարանը ամեն անգամ կթույլատրի Ժառանգության երթերն ու ցույցերը, որը մի քիչ Զորավարի սրտով չի լինի:
ՀԱԿ հաղթանակի դեպքում Երևանի քաղաքապետարանից ավազակապետության բոլոր ներկայացուցիչները դարձի կգան, կօծվեն որպես ակտիվիստ, և կսովորեն բարձր գոռալ Լևոն Նախագահ:
ՀՅԴ հաղթանակի դեպքում բոլոր Երևանցիները կզինվեն կալաշնիկով ավտոմատով, «ելիր Դաշնակ Դրո» երգը կհնչի ամեն օր, օրը երեք անգամ՝ առավոտյան, կեսօրին և երեկոյան:
«Առաքելություն» կուսակցության հաղթանակի դեպքում երիտասարդները մի քանի օր կփնտրեն քաղաքապետարանը, և այն գտնելու դեպքում նրանց առաքյալը կհայտարարի, որ հրամայում է, Երևանում առավոտյան պետք է արևը բացվի, իսկ երեկոյան պարտադիր արևը տուն գնա: Գետառը կունենա երկու ափ՝ աջ ու ձախ, իսկ գյադեքն էլ անընդհատ դես ու դեն կանցնեն:
Շնորհակալություն ուշադրության համար
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/harutyun.mkrtchian/posts/2917542273005
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել