Նրանք «քավարանում» երկար ճանապարհ ու ժամանակ կունենան անցնելու։ Շատ երկրներ կհաղթահարեն, իսկ շատերի հպատակներն էլ այդ քավարանում դղյակներ կկառուցեն, պալատներ ու իրենց շուրջը կհավաքեն հարմարվողներին ու վաճառվողներին։
Այդ երկրների քավարանում «տնավորվելուց» և հարմարվելուց հետո այնտեղ աստիճանաբար մարդ չի մնա, կմնան հնարավորություններից օգտվելու հույս ունեցողները, անզորները, հոգեզոմբիները, խելապակասներն ու քավարանի ընձեռած հնարավորություններից օգտվողները:
Սակայն հենց վերջիններս խաչքար ու եկեղեցի կկառուցեն, մի երկու ցուցադրական բարեգործություն կանեն և հարմար պահի մնացյալ սեգմենտի ուսերին թռնելով կնետվեն, կմխրճվեն, կխցկվեն դրախտ…
«Սրբացած» ու հագեցած…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/robert.melkonyan.9?hc_ref=ARRmmupAf0nfulYO79nmnd6MmID0nSbQ1ASvanGK6-Si__mPtfOATHkc_GBlvUvgXHU&fref=nf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել