««ՉԻ» տեղեկություններով՝ գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող Երևան տոնավաճառի կրպակների աշխատակիցները տոնավաճառին նոր անուն են տվել՝ «Երևան-Պանթեոն»։ Պատճառն այն է, որ այս տոնավաճառի այցելուները սակավաթիվ են, և առևտուրն այստեղ գրեթե կանգնած է։
 
Վարձավճարով որոշակի տարածք զբաղեցնող առևտրականները դժգոհ են տոնավաճառում առկա պայմաններից։ Աշխատակիցների խոսքերով՝ տոնավաճառ մտնողները այնքան սակավաթիվ են, որ ամիս է լինում, որ անգամ տարածքի վարձը չեն կարողանում հանել։ Բայց երբ գալիս է վարձավճարի օրը, Խաչատուր Սուքիասյանի մարդիկ առանց հաշվի առնելու առևտրականների վիճակը, ստիպողաբար, կոշտ մեթոդներ կիրառելով վարձերն են հավաքում։ Առևտրականները գիտեն, թե ինչ է սպասում վարձը ուշացնողներին։ Եթե այդպես շարունակվի` նրանց մեծ մասը կլքի տոնավաճառը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել