1993 թվականից ցայսօր Ադրբեջանում իշխում է «Նոր Ադրբեջան» կուսակցությունը, որի հիմնադիրը Ադրբեջանի 3-րդ նախագահ Հեյդար Ալիևն է։ Կազմավորման առաջին շրջանից էլ այս կուսակցության հիմնաքարերը կազմել են ծագումով նախիջևանցիները, իսկ կուսակցությունը հիմնվել է 1992 թվականին Նախիջևանում։
Ադրբեջանում միջկլանային պայքարի, իշխանության՝ կլանների միջև բաժանվածության մասին հայկական տիրույթում հաճախ է խոսվում։
Անշուշտ, նման գործընթացներ տեղի են ունենում ադրբեջանական իշխանության ետնաբեմերում։ Հարևան երկրում իշխանության առյուծի բաժինը շարունակում են իրենց ձեռքերում պահել ծագումով նախիջևանցիները կամ «նախիջևանյան կլանը»։ Ասածիս ապացույց են հանդիսանում ստորև ներկայացված պետության ու իշխանության համար կարևոր այն պաշտոնները, որոնք զբաղեցնում են ծագումով նախիջևանցիները։
Այսպիսով՝ ծագումով նախիջևանցիներ են․
նախագահ Իլհամ Ալիևը
վարչապետ Արթուր Ռասի-զադեն
արտքաին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը
արտակարգ իրավիճակների նախարար Քյամալադդին Հեյդարովը
Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը
պետական նավթագազային ընկերության՝ ՍՕՔԱՐ-ի տնօրեն Ռովնագ Աբդուլաևը
ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը
Բաքվի քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովը
նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը
նախագահի քաղաքական և հասարակական հարցերով օգնական Ալի Հասանովը
Բաքվի Մետրոպոլիտենի տնօրեն Թաղի Ահմեդովը
Իշխող կուսակցության քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը
վիճակագրական կոմիտեի նախագահ Թահր Բուդաղովը
նախկին ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը։