Panorama.am-ը գրում է.

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչ է անում բանակում երկարաժամկետ համակարգային փոփոխություններ իրականացնել, ոչ թե իրավիճակային լուծումներ տալ:

«Ներմուծեցիք 12-ամյա հիմնական կրթության պարտադիր լինելը, երկու տարի առաջացած բացը փորձում եք այս ձևով  լուծել: Հիմա երկու տարի հետո խնդիրը վերանալու է, էլի բերելու եք, օրենքը փոխեք, հետո էլի կոսմետիկ փոփոխություններ անեք»,-ասաց պատգամավորը:

Ընդդիմադիր գործիչը նշեց, որ տարկետման հետևանքով վնասվելու է երկրում ինտելեկտուալ ներդրումը:

«Եթե նույնիսկ ասպիրանտուրա գնացած 140 տղաներից 7-ն են զբաղվում գիտությամբ, ապա դա պետք է լինի մեր զոհողությունը, որպեսզի առանց այդ էլ մեռնող ոլորտը չփակվի: Սա հենց բանակի համար է վատ լինելու: Երբ մագիստրոսները գնում են բանակ, ինտելեկտուալ ներարկում են անում բանակում: Երբ բոլորը գնան 18 տարեկանից, որևէ մասնագիտություն չունենալով, այդ ներարկումից էլ ենք զրկվում, դառնալու է բանվոր-գյուղացիական բանակ»,-ասաց Միրզոյանը:

Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանը կարող է դառնալ առաջատար գիտական երկիր, իսկ զարգացնելու փոխարեն հիմա հետընթաց ենք արձանագրում:

«Շատերս ընդունում ենք, որ հիմա իրավիճակը վատ է, բայց հույս կա, հեռանկար կա, որ մենք կարող ենք դառնալ մեր երազանքների Հայաստանը: Այս օրինագծով  մենք այդ հեռանկարի մեջքն էլ ենք կոտրում: Ես հասկանում եմ, որ կուսակցական խնդիրներ կան, հրահանգ կա, որոշում կա, բայց առաջարկում եմ ևս մեկ անգամ դրա մասին մտածել, այսօրվա խնդիրների համար հեռանկարը չվնասենք»,-ասաց Ա. Միրզոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել