Aravot.am-ը գրում է.

Այսօր Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից հետո Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց թե ինչ են քննարկել նիստում եւ ինչ համաձայնություններ են ձեռք բերվել:

Ինչպես ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  ու ԵԱՏՄ նախարար Կարինե Մինասյանը, Տիգրան Սարգսյանն էլ անդրադարձավ ԵԱՏՄ –ում որոշ ոլորտների փաստաթղթերի թվայնացման համակարգին: Ըստ Սարգսյանի՝ այն իրականացվելու է՝ ընդհանուր շուկաների թվայնացում, ենթակառուցվածքների թվայնացում, կառավարման համակարգերի թվայնացում ուղղություններով:

Ապա Սարգսյանը տեղեկացրեց, որ թվայնացման գործընթացի համար նոր գրասենյակ կստեղծվի, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրները կներգրավվեն, գրասենյակի աշխատանքը հնարավորություն է տալու որոշակի իրավասություններ կոմիտեում, եւ հետեւել ԵԱՏՄ անդամ երկրների թվային օրակարգին, նաեւ ստեղծվելու է մեկ ընդհանուր ռեեստր՝ նախաձեռնությունների կենտրոն, եւ ԵԱՏՄ անդամ երկրների համապատասխան կենտրոնները հնարավորություն ունեն մուտք գործել ռեեստր, տեղեկացվել տարբեր գործընթացների ու քննարկումների մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել