Կրիշտիանու Ռոնալդուն ծնվել և մանկությունն անց է կացրել պորտուգալական Մադեիրա կղզեխմբի հարևանությամբ գտնվող Սանտո Անտոնիոյում։ Նա միշտ զուրկ է եղել մանկական «շքեղություններից»։ Հայրն այգեպան էր, մայրը՝ խոհարար, սակայն երկուսի վաստակած գումարը միասին չէր հերիքում ընտանեկան բոլոր ծախսերը հոգալու համար։ Ընտանիքն ապրում էր 2-սենյականոց տանը։ Ռոնալդուն, իր եղբայրն ու երկու քույրերը ստիպված էին մեկ սենյակում քնել։ Իսկ երբևէ ստացած խաղալիքների և ամանորյա նվերների մասին խոսելն անգամ ավելորդ է։

Image result for cristiano ronaldo childhood

Այս ամենին ավելացավ այն, որ Ռոնալդուն դպրոցում շատ չարաճճի էր։ Նրան բացարձակ չէր հետաքրքրում դպրոցն ու, առհասարակ, կրթություն ստանալը։ 14 տարեկանում նրան դուրս շպրտեցին դպրոցից, քանի որ ուսուցչի կողմից դրսևորված անհարգալից վերաբերմունքի համար Ռոնալդուն աթոռը նետել էր նրա վրա։ Ծնողները հույս անգամ չունեին, որ Ռոնալդուն կրթություն կստանա և այդ կերպ գոնե ինքն աղքատ չի լինի և չի շարունակի ապրել նույն կերպ։ Չնայած բոլորը կարծում էին, որ ուսուցչի վրա աթոռ նետող տղան ապագայում հազիվ թե կարողանա կատարել ամենաքիչ վարձատրվող աշխատանքներ, այնուամենայնիվ, նա ապացուցեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է։

Image result for cristiano ronaldo childhood

Իրականում Ռոնալդուն փոքր ժամանակվանից զբաղվում էր ֆուտբոլով։ Դեռ 10 տարեկան հասակում ֆուտբոլային տարբեր ակումբներ սկսեցին հետաքրքրվել նրանով, քանի որ տեսնում էին նրա պոտենցյալը։ Դեռահաս Ռոնալդուն շուտով միացավ տեղական «Նասիոնալ պրեմիեր լիգա» ակումբին, որը հետագայում անվանվեց նրա անունով։ Այդտեղ բավականին կարճ ժամանակ խաղալուց հետո նրան նկատեց և անմիջապես իր մոտ տարավ պորտուգալական Սփորթինգ Լիսբոնը, ուր նա սկսեց գրանցել համեմատաբար մեծ հաջողություններ։

Related image

15 տարեկանում նրա մոտ ախտորոշեցին սրտային հիվանդություն՝ կապված օրգանի անկանոն զարկերի հետ։ Բարեբախտաբար, վիրահատական միջամտության շնորհիվ երիտասարդը կարողացավ վերադառնալ ֆուտբոլ։

Կրիշտիանու Ռոնալդուից տարիներ պահանջվեցին, մինչ նա դարձավ ողջ աշխարհին հայտնի ֆուտբոլիստ։ Տարբեր ամսագրերին տված հարցազրույցներում Ռոնալդուն բազմիցս նշել է, թե ինչ դժվարությունների միջով է անցել, սակայն երբեք չի հանձնվել։ Նա նաև հաճախ է նշում այն մասին, որ ընտանիքի անդամների հետ շատ կապված է եղելմինչ այսօր նա շատ մոտ է իր եղբոր և քույրերի հետ։

Հիմա շատերը նրան համարում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կամ գոնե լավագույններից մեկը։

Այժմ Ռոնալդուն խաղում է «Ռեալ Մադրիդում»՝ շաբաթական վաստակելով մոտավորապես կես միլիոն դոլար։ Անարդար կլինի չխոսել նաև նրա կողմից կատարվող բարեգործությունների մասին։

2015 թվականին DoSomething.org կայքը Ռոնալդուին ճանաչել էր որպես ամենաբարեգործ սպորտային աստղ։ Նա հարյուր հազարավոր դոլարներ է նվիրաբերել քաղցկեղի դեմ պայքարողներին, աղքատության դեմ պայքարող կազմակերպություններին և այլն։ Նա նաև պարբերաբար ֆինանսապես աջակցում է UNICEF-ին, World Vision-ին և շատ այլ կազմակերպությունների։

Image result for ronaldo doing charity

Image result for ronaldo doing charity

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել