Ջան եմ ասել, ավագանու թեկնածուներ ունենք՝ աշխարհը չունի, ընդ որում, նրանք լավերից լավերն են՝ ամենքն իր կուսակցությունում, բա էն միջակներն ու վատերը․․․ մե խի՜նդ, մե ուրախությո՜ւն:ՃՃՃ
Օրինակ՝ ԲՀԿ-ի ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող նախկին ՕԵԿ-ական (չնայած ՕԵԿ-ականը շպիոնի պես մի բան ա՝ որպես կանոն նախկին չես կարա լինես) Թամար Պողոսյանը Աջափնյակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ դարակազմիկ կիքս ա թույլ տվել՝ անընդհատ Թամանյանին խառնելով Թումանյանի հետ․ «Թումանյանական Երևան», «Թումանյանական նախագիծ», «Թումանյանական ճարտարապետություն»․․․ Լավ ա գոնե ֆայմել են ու արգելել են Թամարին այլևս ելույթներ ունենալ՝ առանց նախապես համաձայնեցված տեքստի:
Ժողովուրդը գրում ա, որ սարի գեղի կթվորուհու չափ Երևանի հետ կապ ունեցող այս տիկինը կատաղի հերքում է, որ նման բան է եղել՝ ասելով ԲՀԿ-ի սիրած ժխտումը՝ «Դա հերյուրանք է», բայց նույն թերթն էլ շատ տեղին հիշեցում է անում, որ նույն Թամարը մշակույթի նախարար եղած ժամանակ չէր ճանաչել հայտնի դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին եւ խնդրել էր ելույթից առաջ ներկայանալ, այնպես որ, ես հակված չեմ հավատալու նախկին ջեմումուրաբիստ, իսկ ներկայումս տրակտորիստ քաղաքական ուժերի այս կարկառուն ներկայացուցչին:
Այ սենց ա լինում, երբ քաղաքական թատերաբեմում հայտնվում են ոչ թե քաղաքագիտական մտքի և գիտելիքների, ինչպես և նախկինում ունեցած վաստակի ու հեղինակության հաշվին, այլ առնետավազքի ու պնակալիզության:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/270294016440861?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել