«Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Անդրանիկի փողոցում, ակտիվ շինարարություն է ընթանում: Մեզ հետ զրույցում բնակիչներն ասում են՝ այդ հատվածում, մինչ շինարարությունը, ծառեր են եղել. «Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում: Շատ խոշոր, հաստաբուն ծառեր չէին, բայց դրանք վաղուց էին տնկված, ու առանց այն էլ մեր տարածքում կանաչը քիչ է»:
 
Կառուցապատողը Լիան Ալեքսանյանն է, որին պատկանող ընկերությանը՝ «Ա քույրեր» ՍՊԸ-ին, անցյալ տարի Երևանի քաղաքապետարանը նույն համայնքի այլ փողոցում հողամաս է տրամադրել՝ աճուրդով:
 
Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ այս ընկերության հիմնադիրներն են՝ Լիան Ալեքսանյան Լիմինդրի, Սվետիկ Ալեքսանյան Լիմինդրի, Սոֆյա Ալեքսանյան Լիմինդրի և Արփենիկ Ալեքսանյան Լիմինդրի, Վարսենիկ Սիմոնյան Տելեմակի:
 
Ալեքսանյան քույրերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քույրերն են: Ընտրողների ռեգիստրում նրանք Սամվել Ալեքսանյանի և նրա եղբոր որդի ու այս համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ նույն հասցեում են գրանցված, բացի Արփենիկ Ալեքսանյանից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել