Գտեք 10 տարբերություն այս տարի սեպտեմբերի 10-ին Աստանայում Իսլամական համագործակցության կազմակերպության գիտության ու տեխնոլոգիաների հարցերով առաջին գագաթնաժողովի և հոկտեմբերի 20-ին Ստամբուլում D-8 տնտեսական համագործակցության կազմակերպության (այլ անվամբ՝ Իսլամական ութնյակ) 9-րդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների միջև։ Հղումները՝ ստորև։
1) Աստանա` այստեղ։
2) Ստամբուլ՝ այստեղ։
Ես մի հատ գտել եմ․ Աստանայում խոսքը սկսել է Bismillahir-rəhmanir-rəhim-ով, Ստամբուլում մոռացել է դա ասել:
Հ․գ․ Իսկ եթե լուրջ, ապա իսլամական երկրների մասնակցությամբ ֆորումներում ու գագաթնաժողովներում հակահայկական քարոզի համար գրված շաբլոն ունեն մեր հարևանները, որն Ալիևն անգիր արած արտասանում է, ադրբեջանցի լրագրողներն էլ, սղագրելու գլխացավանքից ազատված, շաբլոնի տեքստը միանգամից դնում են իրենց կայքերում։