Թյուբինհենի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնած ժամանակ երաժշտություն լսելը կարող է զարգացնել մարդու հիշողությունը: Այս մասին վկայում է «Neuron» պարբերականում հրապարակված հոդվածը:
Իհարկե, երաժշտության ռիթմը պետք է համընկնի ուղեղի դանդաղ ալիքների հետ: Փորձին մասնակցել է 11 մարդ, ովքեր քնելուց առաջ սովորել են մի շարք բառակապակցություններ, իսկ արթնանալուց հետո փորձել են վերհիշել դրանք: Եթե քնած ժամանակ ուղեղի դանդաղ ալիքների տատանումը ուղեկցվում էր երաժշտական ազդակներով, ապա մեծանում էր հիշողությունը: Արթնանալուց հետո կամավորը շատ լավ վերհիշում էր սովորածը:
Նյութի աղբյուր՝ http://zhamanc.blogspot.com/2013/04/blog-post_16.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել