«Եթե փորձենք ամփոփել նախագահների՝ Վիեննայի հանդիպումից մինչև ժնևյան հանդիպում ընկած ժամանակահատվածը, կարելի է առանձնացնել մի քանի կարևոր դիտարկում.
1.Չնայած գործադրված բոլոր ջանքերին՝ Ադրբեջանին չհաջողվեց օրակարգից դուրս բերել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
2. Ադրբեջանը բանակցային սեղանին չկարողացավ նյութականացնել Ապրիլյան ագրեսիայի նախաձեռնելու ժամանակ ունեցած ակնկալիքները: Սարգսյանի վերջին հայտարարությունը թերևս ի չիք դարձրեց Բաքվի հույսերը, թե բռնության կամ բռնության սպառնալիքի միջոցով հնարավոր է ճնշում գործադրել հայկական կողմի վրա և զիջումներ ստանալ:
3. Համանախագահների նկատմամբ Ադրբեջանի ճնշումները (որոնք երբեմն բացահայտ շանտաժ են հիշեցնում) ևս անարդյունք են, ինչի մասին է վկայում բանակցային գործընթացի կայունությունը:
Թերևս հենց այս գործոններով է պայմանավորված, որ Բաքվից պարբերաբար լսելի են ոչ այդքան կառուցողական և շատ հաճախ անտրամաբանական հայտարարություններ, որոնք ավելի շատ ուղղված են հենց ներքին լսարանին: Վերջում պետք է նշել, որ բավական ողջունելի էր ժնևյան հանդիպման համատեքստում պաշտոնական Ստեփանակերտի պահվածքը: Հերթական անգամ բավական ճիշտ պահի Արցախի ԱԳՆ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ ներկայացնելով սեփական մոտեցումը և ընդգծելով, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու միակ տարբերակն Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությունն է բանակցությունների բոլոր փուլերին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել