1. Չնայած բոլոր հոխորտանքներին, ուժային տարբերակին նախապատվություն տալու սպառնալիքներին՝ Ալիևը ստիպված էր գնալ հանդիպման, քանի որ գիտակցում է, թե նոր ավանտյուրան ինչ հետևանքներ կունենա իր համար։
2. Երկխոսությունն ինքնին դրական է և ինչ-որ չափով ապահովագրում է անցանկալի զարգացումներից։
3. Եզրափակիչ հայտարարության մեջ անցյալ տարվա գագաթնաժողովների ուղիղ հիշատակման բացակայությունը ամենևին չի նշանակում, որ Հայաստանը և ՄՊ համանախագահ երկրները հաշտվել են դրանց ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ։ Հակառակը՝ նոր հայտարարությունն ուղիղ կերպով ամրագրում է պարտավորությունը միջոցներ ձեռնարկելու լարվածության թուլացման համար։
4. Հանդիպումից րոպեներ անց նախագահի հայտարարություններն Արցախի կարգավիճակի, կարգավորման վերաբերյալ մեր սկզբունքների մասին վերահաստատում են, որ մենք պարզ ճակատով ենք բանակցում և որևէ մեկից թաքցնելու բան չունենք։