«Դեղատների բիզնեսում կատաղի պայքար է. Մալաթիա համայնքում, ինչպես բնակիչներն են ասում՝ Բանգլադեշում, Անդրանիկի փողոցում ընդամենը 150-200 մետրի վրա 12 դեղատուն է գործում:
 
Այստեղ որոշ դեղատների միջև ընկած տարածությունը հազիվ 30 կամ 50 մետր է:
 
Կարելի է ենթադրել, որ Բանգլադեշի բնակիչները վատառողջ են ու դեղերի մեծ պահանջարկ կա, որ կողք կողքի այսքան դեղատներ կան:
 
Դեղերի բիզնեսով զբաղվող մեր աղբյուրը բացահայտեց գաղտնիքը. դեղատան բիզնեսով զբաղվողները՝ հիմնականում մեծ փողեր ունեցողները, իրենց մրցակիցներին «ճանապարհից մաքրելու» համար մրցակից դեղատան հենց «քթի տակ» կրկին դեղատուն են բացում, և եթե անգամ վնասով են աշխատում, դա հետագա շահույթի համար է:
 
Մրցակցին վերացնելու համար դեղատան բիզնեսով զբաղվողները վաղուց գործող դեղատան տարածքը գնում են 4-5 անգամ թանկ գներով, որպեսզի մրցակցին տարածքից հանեն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել