Տպավորությունն այնպիսին է, որ քանի դեռ ամերիկյան հասարակությունը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող խժդժություններին, ցեղասպանություններին, մարդկանց գերեվարություններին, աղքատությանն ու սովին հետևում է հանդիսատեսի կարգավիճակով՝ հարմարավետ բազմոցներից թիկնած, ականջի պոչով CNN լսելով ու զուգահեռ հաջորդ օրվա խիստ ապահով աշխատանքային ու հանգստի գրաֆիկը աչքի անցկացնելով, ԱՄՆ քաղաքական ղեկավարությունը չի փոխելու Մերձավոր Արևելքում իր որդեգրած քաղաքականությունը, չի հրաժարվելու հակամարտությունների նոր օջախներ և նոր լարվածություններ բորբոքելու իր մոտեցումներից։
Քանի դեռ չկա այնտեղ հասարակական բողոք, հին մոտեցումները նորերով փոխարինելու կարիք չի լինելու։
Թրամփի ու Ռուհանիի վերջին ելույթները ամենապարզ ցուցիչներն են հասարակական բողոքի վտանգ չզգացող և սեփական հասարակության առջև պատասխանատու, հասարակական նոր լարվածության շունչը ի մոտո զգացող քաղաքական գործիչների ունեցած պատասխանատվության աստիճանը չափելու համար։