Դժվար չէր ենթադրել, որ հարցերը շատացան, որքան էլ որ ես հատուկ ծայրահեղ մերժողական մոտեցում չունեմ:
Օրինակ՝ ինձ այդպես էլ անհասկանալի մնաց այս ձևակերպման տրամաբանությունը՝ «ընտանեկան բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածներին...»:
Ի՞նչ ասել է՝ «ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ»:
Ոնց հասկանում եմ, դա այն է, որ կան կասկածներ, ենթադրություններ, որ տեղի է ունեցել բռնություն: Ենթադրություն: Հա, բայց այդ «ենթադրականի» հիման վրա ոստիկանության հատուկ կառույցի աշխատակիցը, աջակցության կենտրոնն ու «ընտանեկան բռնության կանխարգելման վրա» մասնագիտանալիք մնացյալ կառույցները ԿՈՆԿՐԵՏ գործողությունների լիարժեք ազատություն և իրավունք են ստանում:
Միայն ենթադրության վրա հիմնվելո՞վ...
Եթե ընկերներիս շարքերում եղած իրավաբանները կարող են մարդավարի ինձ բացատրել այս անդյուրընկալ հանգամանքը, սիրով կլսեմ:
Դա, իհարկե, հարցերից միայն մեկն է, էլի հարցեր կան, բայց հլա էս մեկը մարսեմ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել