Araratnews.am-ը գրում է.

Այսօր ապրիլյան քառօրյայի գյումրեցի հերոս Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է:

Տիգրանը տանկիստ էր. հերոսն իր տանկով մխրճվել էր հակառակորդի տանկերի մեջ, խոցել թշնամու երեք տանկ ու ինքն էլ նահատակվել իր տանկի մեջ:

Տիգրանը կենսուրախ էր, կյանքով լի, աշխույժ. այսպես են նրան հիշում հարազատները: Տիգրանը շատ հումորով, շատ ընկերասեր, շատ խելոք եւ շատ պարտաճանաչ էր:

Տիգրանն ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 3-ին:

Ծառայել է Ֆիզուլիում, այդ օրը պատրաստվել են մարտի՝ Ջեբրայիլում, բայց չի ասել այդ մասին ո´չ եղբորը, ո´չ մորը, ո´չ անգամ ամենամտերիմ ընկերոջը, ում հետ կիսում էր ցանկացած գաղտնիք: Կարծես հրաժեշտ է տվել բոլորին, բայց բնավորության համաձայն` ուրախ ձայնով, կատակելով:

Տիգրան Աբգարյանը բանակ էր զորակոչվել 2014-ին, ծառայության ընթացքում աչքի ընկել Արցախում անցկացված տանկային բիաթլոնի ժամանակ՝ գրավելով երկրորդ տեղը:

22366435_1516785561723920_1099035515438228371_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել