42-ամյա Անջելինա Ջոլին նկարահանվել է Harper’s Bazaar-ի հոբելյանական թողարկման համար, որն այս տարի նշում է իր 150-ամյակը։ Ջոլին էլ դարձել է հոբելյանական համարի գլխավոր հերոսուհին։

Պարբերականի համար ֆոտոշարքն անցկացվել է Նամիբիայի անապատում։ Նկարահանման ժամանակ Ջոլիին ուղեկցել են հեպարդները։ Չնայած ողջ վտանգին՝ Անջելինան չի ունեցել լարված տեսք, նրան կատարելապես չի շփոթեցրել վտանգավոր վայրի գազանների առկայությունը։

Ֆոտոշարքից բացի՝ Ջոլին բաց նամակ է գրել կանանց իրավունքների մասին և իր մտորումներով է կիսվել որսագողության մասին։ «Ես ինձ պատկերացրեցի այնպիսի աղջկա դերում, ով պարբերականը կարդում էր 150 տարի առաջ, երբ մարդիկ հազիվ էին ապրում մինչև 50 տարեկան, իսկ կանայք անգամ չէին էլ երազում բարձրագույն կրթության մասին՝ էլ չխոսած կարիերայի մասին»,- գրել է Ջոլին։

angelina-jolie-chup-hinh-cung-bao-dom-o-chau-phiangelina-jolie-chup-hinh-cung-bao-dom-o-chau-phi-1angelina-jolie-chup-hinh-cung-bao-dom-o-chau-phi-2

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել