Դերասանուհիներ Գվինեթ Փելթրոուն և Անջելինա Ջոլին միացել են հոլիվուդյան պրոդյուսեր, The Weinstein Company-ի և Miramax Films կինոընկերության համահիմնադիր Հարվի Վայնշտեյնի կողմից իրականացված սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներին։ Օրերս նա ժամանակավորապես լքել էր Miramax-ի գլխավոր տնօրենի պաշտոնը՝ կապված ներքին հետաքննության հետ։

«Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոզանա Արկետը, Ժյուդիտ Գոդրեշը և Քեթրին Քենդալը հայտարարել են պրոդյուսերի կողմից սեռական ոտգնձգությունների մասին»,- գրում է The New York Times-ը։

Փելթրոուն պատմել է, որ երբ ինքը 22 տարեկան է եղել, գլխավոր դեր է ստացել «Էմմա» ֆիլմում։ Քասթինգի ժամանակ Փելթրոուն ոտնձգության է ենթարկվել Վայնշտեյնի կողմից։

Իր հերթին Ջոլին ասել է. «Երիտասարդ տարիքում ես վատ փորձ եմ ունեցել Հարվի Վայնշտեյնի հետ։ Արդյունքում ես որոշել եմ այլևս երբեք նրա հետ չաշխատել և նախազգուշացրել եմ մյուսներին, ովքեր պատրաստվել են նրա հետ համագործակցել»։

Ավելի վաղ պարբերականը հոդված էր հրապարակել՝ սեփական հետաքննության արդյունքների հիման վրա հաստատելով, որ երկար տարիներ պրոդյուսերը սեռական հարաբերությունների է դրդել դերասանուհիներին՝ խոստանալով օգնություն կարիերայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել