«Այս անգամ Մոսկվայի համար այդ փաստաթղթում չկան  «վիճելի» կետեր, և եթե հաշվի առնենք  անցնող շաբաթվա ընթացքում  ԱԺ-ի կողմից շատ արագ ընդունված մի քանի՝ ՀՀ շահերի հետ աղերս չունեցող փաստաթղթեր, կարելի է ասել, որ Մոսկվան, ստանալով իր համար անհրաժեշտ զիջումները  հայկական կողմից, չի ցանկանա խանգարել այս փաստաթղթի ստորագրմանը։ Փաստաթղթի ստորագրումը, Մոսկվայից բացի, ամեն հնարավոր ձևով փորձում են խոչընդոտել, այսպես կոչված, «արևմտյան արժեքների ջատագով» և Արևմուտքից ահռելի ֆինանսական աջակցություն ստացող  մի քանի կառույց, որոնք հանրության շրջանակում չունենալով գոնե  մի քանի տոկոսի աջակցություն՝ այնուամենայնիվ, փոքրիկ սադրանքներով  փորձում են ազդել այդ գործընթացի վրա։
 
Նրանց հետապնդած նպատակներն էլ են ակնհայտ, վերջիվերջո, իշխանության դիմոնիզացիայի համար անհրաժեշտ հող է պետք, առանց որի նրանց ֆինանսավորումն  ուղղակի իմաստ չի ունենա, բայց առավել քան վստահ եմ, որ այս անգամ  նույնիսկ նրանց  վնասակարությունը չի օգնի ո՛չ իրենց, ոչ էլ ռուսական  նպատակների իրականացմանը և փաստաթղթի ստորագրման  գործընթացին ոչնչով չի խանգարի։ Կարճ ասած՝ «գնդակը Սերժ Սարգսյանի դաշտում է»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Քաղաքական գիտակցություն» ՀԿ նախագահ  Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով  հարցին՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված  գործընկերության համաձայնագիրը կստորագրվի՞»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել