El.am-ը գրում է.

Ռուսաստանի ամենագեղեցիկ ու հաջողակ մոդելներից մեկը Իրինա Շեյքն է: Նա երբեք երկրպագուների ու պահանջարկի պակաս չի ունեցել: Իրինան հաջողակ է անձնական կյանքում. հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդլի Կուպերի կինն է, ունի մեկ երեխա: Իրինան հաջողակ է նաև մասնագիտական կայնքում. նա մի քանի ապրանքանիշների գովազդային դեմքն է, պահանջված է նորաձևության ցուցադրությունների ժամանակ ու հեռուսատահաղորդումներում:

Ռուսական Elle-ին տված հարցազրույցում մոդելը կիսվել է իր հաջողության «գաղտնիքներով» ու պատմել, որ ոչ մի հատուկ սննդակարգ չունի: Իրինայի խոսքով՝ իր կազմվածքի համար պարտական է ծնողներին ու գեներին, քանի որ անտարբեր չի անցնում ռուսական խոհանոցի կողքով, իսկ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում էլ «արհամարհանքով» չի վերաբերել կրուասաններին ու բագետներին: Չնայած սրան՝ ավելորդ քաշի խնդիր երբեք էլ չի ունեցել: Խոսելով մաշկի խնամքի մասին՝Իրինան նշել է, որ նախընտրում է հեշտ հասանելի և պարզ միջոցներ, օրինակ՝ սառույցը:

Image00002

Հայտնի դերասանի կինն ու աշխարհի ամենագրավիչ տղամարդկանցից մեկի նախկին ընկերուհին կիսվել է նաև արական սեռի հանդեպ ունեցած վերաբերմունքով ու խորհուրդներ տվել կանանց.

«Եթե դուք կենտրոնանաք երազանքների տղամարդուն դուր գալու վրա, ոչինչ չի ստացվի: Ես կարծում եմ, որ նախ և առաջ պետք է դուր գաս ինքդ քեզ: Պետք չէ մտածել տղամարդու մասին, մտածեք ձեր մասին: Կնոջ սեքսուալությունը բացարձակապես կապ չունի այն բանի հետ, թե նա բարձրակրունկ է հագել, թե ոչ: Սեքսուալությունը ներքին ներդաշնակություն է, որ պատասխանատու է կախարդանքի իրագործման կամ չիրագործման համար:  Ներդաշնակության պակասը միանգամից նկատվում է: Աշխատեք նախ ձեզ դուր գալ, ոչ թե տղամարդուն. երբ ինքներդ ձեզ հետ հրաշալի հարաբերություններ ստեղծեք, տղամարդը ձերը կլինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել