Այսօր ո՛չ ԱՄՆ-ն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Չինաստանը լիովին պաշտպանված չեն հրթիռային հարձակումից։ Իհարկե, քիչ երկրներ կան, որոնք հնարավորություն ունեն միաժամանակ արձակել 38-ից ավելի հրթիռներ, բայց կան, և դա հայտնի է վերոհիշյալ երկրների հետախուզություններին։ Այսօր ԱՄՆ-ում, բնականաբար, նաև Ռուսաստանում աշխատանքներ են տարվում, որ այդ թիվը հասնի 76-ի, իսկ հետագայում կփորձեն ավելի մեծացնել։ Սակայն այսօր այն ընդամենը երեսունութ է, և դա բավական խոցելի է դարձնում բոլոր երկրներին։ Այնպես որ, քիչ հավանական է պատերազմն ատոմային զենք և այն կրող հրթիռներ ունեցող երկրի դեմ, բայց զարմանալին այն է, որ Արևմուտքն իր ագրեսիվ քաղաքականությամբ պարզապես ստիպել է, որ բազմաթիվ երկրներ ձգտեն ունենալ ատոմային զենք։ Այդ ագրեսիվ քաղաքականության հիմքում իրենց ապրելակերպն այլ երկրներին պարտադրելու ձգտումն է, և չնայած ներկայիս նախագահը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է նման քաղաքականությունից, բայց հստակ է, որ դեմոկրատական երկրներում նախագահներին լսող չկա․․․ Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը ներկա նախագահին պատկերում է շատ ավելի բարձր, քան նախկին նախագահները․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: