Ծայրահեղությունների երկիր է դառել. «Բռնության դեմ» օրենքի կողմնակիցները էնպես են ներկայացնում վիճակը, որ էս երկրի գրեթե բոլոր ընտանիքներում օրը երեք անգամ մեր ու մանուկ ծեծ ու ջարդ են ուտում, իսկ ընդդիմացողները բոլոր ընտանիքները ներկայացնում են մե սուրբ անաղարտ օջախ, որտեղ էդ գեյրոպացիներն ուզում են ներխուժել, ապականել։ Իսկ իրականում նորմալ ընտանիք ունեցողներին բացարձակ չպիտի հուզի՝ այդ օրենքը կա՞, թե՞ չկա, այսպես, թե այնպես, դա իր ընտանիքին չի վերաբերելու։
Իսկ մի անհամեստ հարց․ էն խիստ «դեմ»-երը և «կողմ»-երը ինչո՞ւ են խառնվել իրար, ի՞նչ շահ կամ վախեր ունեն, իրանց կանանց, երեխաներին են ծեծում, դրանից են վախենո՞ւմ, որ խիստ կպատժվեն, թե՞ տակին կապեկ կա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: