3 շաբաթ: Ահա թե ինչքան ժամանակ արքայական ավտոսպորտի երկրպագուները ստիպված եղան սպասել այս մրցարշավին: Հիշելով այն, որ այս մրցաշրջանի բացմանը Ֆորմուլա 1-ի երկրպագուները գրեթե 4 ամիս են սպասել, 21-օրյա ժամանակաշրջանը կարող է քիչ թվալ: Սակայն այսպիսին են Ֆորմուլա 1-ի միլլիոնավոր երկրպագուները, ովքեր, երկար դադարից հետո հնարավորություն ստանալով հետեւել իրենց սիրելի մարզաձեւին, այլեւս չեն ցանկանում կտրվել նրանից, անգամ 3 շաբաթով: Չէ՞ որ մենք, ի տարբերություն ֆուտբոլասերների, հնարավորություն չունեն ամեն շաբաթ հետեւելու մեր սիրելի մարզաձեւին եւ այդ պատճառով հաճախ ենք կարոտում այն: Սակայն ՀԵՆՑ ԴԱ Է ՖՈՐՄՈՒԼԱ 1-Ի ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ, որ այն Երկիր մոլորակի իր միլիարդավոր ֆանատներին հասանելի է ընդամենը տարին 19-20 անգամ: Սակայն այս անգամ, ի տարբերություն նախորդ մրցաշրջանների ընթացքում տեղի ունեցող 3-4 շաբաթյա արձակուրդների, ոչ լրագրողները, ոչ երկրպագուները եւ անգամ ոչ էլ թիմերնու պիլոտները լիարժեք հանգստանալ չկարողացան: Պատճառը, նախորդ` Մալայզիայի խայտառակԳրան Պրին էր, որից հետո այրվող կրքերը դեռ չէին մարել: Նրանց համար ովքեր չեն կարդացելվերոհիշյալ Սեպանգի մրցարշավից անմիջապես հետո իմ գրած այ այս հոդվածը, http://blognews.am/arm/news/45852/formula-1-i-malayziayi-gran-prii-verlutsutyun-aleqs-enoqyani-koxmic.html , հիշեցնեմ թեինչի մասին է խոսքը: Այդ մրցարշավի 2 ուժեղագույն թիմերի կողմից դրսեւորվեց ոչ սպորտայինմարտավարություն, որի հետեւանքով լուրջ աղմուկ բարձրացավ: Այդ թիմերից առաջինի` Ռեդ Բուլլիդեպքում, թիմը հավաստիացրեց մրցարշավում գլխավորող Ուեբբերին, որպեսզի վերջինս իջեցնի շարժիչի պտույտները, մալայզիականկիզիչ շոգի պայմաններում հետեւի անվադողերին եւ որ ամենակարեւորն է չանհանգստանա իրհայելիներում գտնվող` սեփական թիմակից Սեբաստյան Ֆետտելի առումով, քանի որ վերջինս հարձակմանչի գնա: Արդյունքը տեսեք այ այս նկարում, որտեղ Սեբը մեծ ռիսկի գնալով(ընդ որում մոտ 310 կմ/ժ արագությանտակ, ռիսկ ասելով, ես ամենեւին էլ ի նկատիչունեմ ուղղակի պայքարից դուրս մնալը), խախտեց թիմային կամրջակից եկած կարգադրությունն ու վազանցեց թիմակցին:
Դրանից հետո հետեւածներեղությունները, զղճանքներն ու մեղանչանքերը միայն լիրիկա են:ՓԱՍՏԸՄՆՈՒՄ Է ՓԱՍՏ. ՖԵՏՏԵԼԸ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ԹԻՄԱՅԻՆԻՑ ՎԵՐ ԴԱՍԵՑ: Ռեդ Բուլլում նա իրեն թույլտվեց Կրիս Հորների եւ ինչն էլ ավելի վատ է Դոկտոր Մարկոյի գլխի վրայով թռչել, ինչը,օրինակ` Ֆեռռարիում չէր ներվի, ինչպես նաեւ նաեւ ՄաքԼառենում, Ռոն Դեննիսի տարիներին:Սակայն փորձենք անկեղծ լինել: Վերանայելով Կուալա-Լումպուրում տեղի ունեցածը ես տեսա,որ իր հարձակումների պահին, ՍԵբին թիմային ռադիոյով ասեցին carefull բառը: Նկատեք,ոչ maintain the gap, կամ save the position, կամ արդեն խրիստոմատիկ դարձած Mark isfaster, than you, այլ ուղղակիcarefull, այսինքն` զգույշ եղիր: Այս դեպքում,ի?նչպես կբացատրեք Հորների այն խոսքերը, որ նա իբրեւ Սեբին հրամայել էր չվազանցել թիմակցին:Նման դեպքերում, թիմը պիլոտին ասում է, ոչ թե զգուշանալ, այլ ուղղակի չհարձակվել: Իսկզգուշանալու հրահանգը, որպես կանոն ընդունված է համարել, որ պիլոտը կոռռեկտ պայքարտանի եւ խուսափի թիմակցի հետ վթարից: Բա է?լ ինչ թիմակցին չվազանցելու հրամանի մասինէ խոսքը եթե մենք քիչ առաջ համոզվեցինք, որ թիմը փաստացիորեն չի արգելել Սեբին հարձակմանգնալ, ուղղակի խնդրելով, որ վերջինս վազանցը վթարի չվերածի: Դիտեք 1:12 - 1:17:
Այս ամենն ապացուցվեց Չինաստանում Հինգշաբթի տեղի ունեցած ասուլիսիժամանակ, երբ Սեբը փաստացիորեն հրաժարվելով իր խոսքերից, ասաց, որ նա չի փոշմանում իրարածի համար, որ նա ներեղություն չի խնդրել հաղթանակի համար, եւ ամենասարսափելին, որնա մյուս անգամ էլ նման կերպ կվարվի: Ի?նչ ասես այս դեպքում: Այո իհարկե Սեբին շատ եներես տվել, սակայն խոսքն այստեղ անգամ դրա մասին չէ: Եկեք մեկ պահ պատկերացնենք, որՄալայզիայում Ֆետելն էր առաջատարը եւ Ուեբբերը խախտելով թիմային մարտավարությունը վազանցումէ թիմակցին: Կարծում եմ, կհասկանանք թե ինչ տեղի կունենար այդ դեպքում եւ ինչքանմեղք կբարդեյին Ուեբբերի գլխին: Իսկ այն ինչ տեղի ունեցավ Մարկի հետ Չինաստանում, դանուհեյնպես առանձնակի ուշադրության է արժանի: Նախ, թիմը սխալմամբ, որակավորման ետապում Ուեբբերի մեքենայում քիչ էր վառելիք լցրել, ինչի պատճառով նա ոչ միայն չանցավ Q3, այլ նաեւ ստիպվածեղավ փիտ-լեյնից մեկնարկել: Հետո նա վթարվեց Ռեդ Բուլլի կրթսեր թիմ Տոռռո Ռոսսոյի պիլոտԺան Էրիկ Վերնի հետ,(նկատեք, որ Տոռռո Ռոսսոյի պիլոտները միշտ էլ խոհեմաբար զիճել են ճանապարհը ավագ թիմի պիլոտներին, հեռեւ չգնանք, հենց այս մրցարշավում Րիկկիորդոն երկար չդիմարեց Ֆետտելիյ) իսկ հետ թիմը փիթ ստոպի ժամանակ լավ չամրացրեց իր ետեւի աջ անվադողը:Արդյունքում Ուեբբերն առաջնությունում արդեն ուղիղ 2 անգամ քիչ միավոր ունի քան թիմակիցը եւ մյուս էտապում թիմի պատճառով կպատժվի եւ իր որակավորման արդյունքից 3 տեղով ներքեվ կմեկնարկի: Սա պատահականություն է? Չեմ բացառում, բայց եկեք հիշենք նախորդ մրցաշրջանները:2010 թվականի Թուրքիայի գրան պրիից հետո, երբ ՈՒեբբերը վթարվեց Ֆետտելի հետ, մյուս` Կանադայիգրան պրիում, երբ նա որակավորման էտապում արդեն 4-րդ անգամ անընդմեջ գերազանցեց Ֆետտելին,թիմը փոխեց նրա փոխանցումատուփը, ինչը ըստ կանոնակարգի նրան 5 տեղով ետը մղեց մեկնարկայինվահանակում: Նախորդ տարի, երբ նա Սիլվերսթոունում գերազանցեց Ալոնսոյին եւ հաղթեց,դրան հաջորդող մյուս ` Գերմանիայի գրան պրիում, թիմը կրկին փոխեց նրա փոխանցումատուփըեւ Ուեբբերը կորցրեց 5 տեղ: Ուեբբերի խայտառակ մեկնարկների մասին էլ չեմ խոսում: Այնպեսէ ստացվում, որ արդեն 3-րդ մրցաշրջանն անընդմեջ, մրցարշավի մեկնարկի ժամանակ հենց ՄարկիKERS-ն է խափանվում եւ նա կորցնելով մի քանի տեղ, կորցնում է նաեւ հաղթելու հնարավորությունները:Եզրակացություն չեմ գրի, ինքներտ դատեք:
Ինչ վերաբերում էՉինաստանի գրան պրիին, ապա այն կարելի է ասել վճռվեց հենց մեկնարկի ժամանակ երբ Ռայկկոնենը զիճելով Ալոնսոյին, այնուհետեւ տրաֆիկում հայտնվեց եւ մեծ դժվարությամբ Հեմիլթոնին գերազանցելուց հետո, այդպես էլ չկարողացավ հասնել Ալոնսոյին: Պետք է նշել, որ Medium-ով մեկնարկելն այնքան էլ շահարկային չեղավ, քանի որ եթե Ֆետտելըորակավորվեր Soft-ով եւ մեկնարկերառաջին եռյակի մոտակայքից, նա ֆինիշ կհասներ նույն 3-րդ, 4-րդ տեղերի սահմաններումեւ անգամ հնարավորություն կստանար պայքարել հաղթանակի համար, քանի որ այդ դեպքում նաառաջին երթահատվածում տեսադաշտից բաց չէր թողնի Ալոնսոյին: Այլ բան է, երբ համեմատաբարթույլ մեքենա ունեցող Բատտոնն է նման մարտավարություն ընտրում, քանի որ նա գիտակցումէր, որ հավասար պայմաններում չէր կարողանա ձեռնոց նետել Ֆեռռարիին ու Լոտուսին: Չնայած,որ հանուն արդարության պետք է նշեմ, որ Ֆինիշից 4 շրջան առաջ Ֆետտելի դատարկ մեքենանիրեն շատ լավ էր զգում Soft-ի վրա եւ եթե վերջին շրջանի 11-րդ շրջադարձում, 2-րդ խխունջից առաջ, Շարլ Պիկին մեկ շրջանով վազանցելու ժամանակ նրա մեքենան չշեղվեր ուղեծրկց եւ շկորցներ մի քանի տասնորդական, ապա նա կլիներ պատվոհարթակի վրա: Միխոսքով, հերթական անգամ շնորհակալություն Պիրելլիին, 21-րդ դարի 2-րդ տասնամյակի մրցարշավներն այսքան հետաքրքիր դարձնելու համար:
Վերջում ուղղակի չեմ կարող կրկին չանդրադառնալ Ուեբբերին եւ Ֆետտելին: Գիտե?ք ինչ: Իմ լավ գործընկերԱլեքսեյ Պոպովը միշտ լավ է ասում, որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ 2 ՏԻՊԻ ՊԻԼՈՏՆԵՐ` ՀՐԱՇԱԼԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԵՒ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ: Այն, որ Ուեբբերը, իր համար հաջող օրերին անհաղթելի է անգամՖետտելի համար, արդեն ակնհայտ է, սակայն հարցը հենց դա է, որ Ուեբբերին իրեն անթերիհամապատասխանող տեխնիկա եւ հաջող օրեր են պետք Սեբին հաղթելու համար, մինչդեռ Ֆետտելըկարող է հաղթել ցանկացած ուիկ-ենդում: Պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի: Օրինակ` Վիլնյով – Շեկտեր, Պատրեզե - Պիկե, Պատրեզե – Մենսելլ, Իրվայն – Շումախեր, Բարրիկելլո– Շումախեռ, Ֆիզիկելլա – Ալոնսո, Բարրկելլո – Բատտոն եւ իհարկե ` Մասսա – Շումապեռ,Ռայկկոնեն եւ Ալոնսո: Նկատեք, որ այս ցուցակում կան 3 մարդիկ, ովքեր իրենց կարյեռայում մի քանի անգամեն 2-րդ ջութակի դեր խաղացել: Իհարկե, ես ամենեւին էլ չեմ պնդում, որ լավ անձնավորություննու թիմակցին հարգողը չի կարող չեմպիոն դառնալ, սակայն հարցն էլ հենց դա է, որ այստեղխոսքը եզակի բացառությունների մասին է, եւ եթե մեկ թիմում հայտնվում են քիչ առաջ նշածս համադրությամբ պիլոտներ, ապա միշտ հաղթում է չեմպիոնության համար ամեն ինչի ընդունակեւ ցանկացածի շահերն անտեսողը: Դա է պատճառը, որ Հիլլը 96-ին դարձավ չեմպիոն, քանիոր նրա թիմակիցն այլեւս Պրոստը կամ Սեննան չէր, այլ նորեկ եւ իր պես մարդամոտ Ժակ Վիլնյովը, ում հետ նրանք այսօր էլ մոտ են:Ես դեռ վերջին հույսս չեմ կորցրել, սակայն ամեն ինչ գնում է նրան, որ 2-րդ համարների այս ցուցակումայս մրցաշրջանի վերջում կավելանա եւ մեկը`Նիկո Ռոսբերգը: Սակայն նաեւ դրանով է գեղեցիկ մեր մարզաձեւը, որ մենք պատվոհարթակիվրա տեսնելով Դեյվիդ Կուլթհարդին ակամայից ժպտում եւ ուրախանում ենք, քանի որ նա եւսիմ նշած ջենտլմենների ցուցակից է, ընդ որում` ջենտլմեն, ոչ միայն մրցուղում: Որախալիէ նաեւ պոդիումի վրա Կոմենդատորի որդու` Պյեռո Ֆեռռարիի հայտնվելը` Ֆորմուլա 1-ում,ժառանգականությունը շարունակվում է, ոչ միայն պիլոտների մոտ:
Ինչեւիցե` այս հարցերի պատասխանները կշարունակենք ստանալ ընդամենըմեկ շաբաթ անց` արդեն Բահրեյնում, որտեղ, հուսանք, որ ոչինչ չի խանգարի մրցարշավի անցկացմանը, ի տարբերություն 2 տարի առաջ: