Ներկայացնենք Հեղինե Բիշարյանի կենսագրությունը, որով արդեն պարզ կդառնա, թե հիմա է արդյոք նրա լեզուն սայթաքել, թե նա իր կերպարով այդպես սայթաքելով, որպես տղամարդ-կին՝ Նազարի բախտով հայտնվեց իշխանական վերևներում:
17 տարեկանում էլեկտրաապարատներ գործարանում բանվոր էր, այնուհետև վարպետ մինչև 27 տարեկանը: 30 տարեկանում ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: Իսկ դրանից երկու տարի անց աշխատում է դպրոցում որպես պատմության և իրավունքի ոսուցչուհի, չունենալով համապատասխան որակավորում: Այսինքն էլեկտրաապարատների այս բանվորը, ինչպես տեսաք, չկայացած մանկավարժ է՝ մասնագիտությունը 30 տարեկնում ընտրած ու ոչ ըստ որակավորման աշխատած: Արթուր Բաղդասարյանին հենց նման կադրեր են պետք: Ախր սրանք շատ հավատարիմ են է, բա հո չեն գնա ու նորից գործարան բանվորություն անեն, այն դեպքում, երբ Արթուր Բաղդասարյանին գովելը բերում է անասելի բարիքներ ու «աշխարհը խալի է ոտիտ տակ» կարգավիճակ: Այնպես որ Արթուր Բաղսասարյանը իգական սեռի վերածվեց ոչ ամենևին Հեղինե Բիշարյանի լեզվի սայթաքման պատճառով, սա ընդամենը հետևանքն է: Իսկ պատճառը, որ նա այդ որակների դրսևորման արդյունքում է հայտնվել իր այս դիրքում: Այնպես որ դժվար է ասել, թե սա իրոք լեզվի սայթաքում էր, թե հոգու պոռթկում ոչ հարմար պահի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել