Araratnews.am-ը գրում է.

Հոկտեմբերի 9-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին. կողմերը քննարկել են ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության հեռանկարները, հաղորդում է Ria.ru-ն:

Հասանովը Բելառուս է այցելել երկրի պաշտպանության նախարարի հրավերով:

«Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները ոչ մի դեպքում չեն խախտում ոչ մի միջազգային պայմանագիր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձև»,- նշել է Լուկաշենկոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել