Էս մեր կարմիր շոռտիկավոր նախարարը բայց շատ հետաքրքիր տղա դուրս եկավ: Անունը իզուր են Արմեն դրել, Նապոլեոն պետք ա դնեին: Ամեն ինչ ձեռքից գալիս ա ու միանգամից երկար քիթը հազար տեղ ա խոթում: Համ գիտակ ա, համ նախարար, համ բլոգեր, համ բժիշկ, համ տիեզերագնաց ու ակռոբատ: Էս երիտասարդը քաղաքական դաշտում իր արձանագրած սուտի հաջողություններից այնքան ա ոգևորվել, որ արդեն ծովը ծնկներից ա: Շատ լուրջ տղայի տեղ ա իրան դրել ու իր կարծիքով ուժեղ տղու դերը խաղալ մոտը լավ ստացվում ա: Էխ միամիտ մարդ էխ: Մտածում ա՝ ամեն ինչ ձեռքից գալիս ա ու ամեն ինչ կարա անի: Աշոտյանը կարծես թե բոլոր ոլորտներում աս ա, բացի իհարկե իր ոլորտից՝ կրթությունից, որը 5 տարվա ընթացքում տեղը տեղին բռնաբարեց, թողեց:
Արի ու տես շորտիկավոր ախպերը այնքան ա հղփացել, որ իրան բոլոր պաշտոններում սկսել ա պատկերացնել: Էխ Աշոտյան… էխ: Սիրտս անհանգիստ ա, վատ զգացողություն ունեմ: Աշկիս էս ամեն ինչը հեչ լավ չվերջանա մեր ֆանտոմասի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/242651799206529
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել