Իսկական հայրենասեր մարդը չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը ու կսկսի երկիրը բարեփոխել մանր հարցերից, ստորին օղակներից: 1995թ ից սկսած ամեն ընտրությունից հետո ժողովուրդը հավաքվել ու միշտ պահանջել է նախագահի հրաժարական (Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, ապա` Սերժ Սարգսյան): ՏԵսել ենք, թե ինչով են դրանք ավարտվել` կամ ընդդիմությանն առել են, կամ ընդդիմությանը ՏՓԵԼ ԼԱՐԵԼ ԵՆ, կամ էլ` բախտները բերել է ու ընդդիմության ղեկավարը ԹՈՒԼԱՄՈՐԹ մարդ է եղել: Սա դեռ ՋՀԱՆԴԱՄ, ամեն ընտրությունից ու վերոնշյալ դեպքերից հետո էս խեղճ ժողովուրդը խորը հիասթափություն է ապրել, բռնել է արտագաղթի ճամփան, սկսել է ԹՔԱԾ ունենալ էս պետության վրա: Իսկ իշխանությունն էլ ասել է, այ մարդ դե մեկա դժգոհ են ու մեկա ուժեղ եմ ավելի լավ է ՀԵՉ չաշխատեմ ու փող դիզեմ: Ով ինչ ուզում է ասի` սա իրականություն է: Հիմա հարց բոլորին, ավելի արդյունավետ չի լինի, որ ասենք միավորվենք ու օրինակ ամենավատ աշխատող մարզպետին ստիպենք որ հրաժարական տա, ակցիաներ անենք ու էսպես շարունակ, օրինակ կադաստրի պետ Երվանդ Զախարյանին և այլ պաշտոնյաների: Հավատացեք, նման պահանջների դեպխքում հաստատ ժողովրդի դեմ ուժ չի կիրառվի, նախագահից բացի մյուս բոլոր պաշտոնյաները կվախենան ու լավ կաշխատեն, քանզի եթե ժողովուրդը ոտքի կանգնեց, ապա նախագահն իրան հաստատ ԺԵՌՏՎԱ կտա: Մի խոսքով` եկեք վերջապես նույն սխալն անընդմեջ չկրկնենք ու այլ ճանապարհով գնանք: Հուսով եմ` ինձ ճիշտ կհասկանաք:



