Կուսակցական չեմ եղել և երբևէ չեմ պատրաստվում դառնալ:
Երկրի քաղաքական իրավիճակներից ելնելով, ստիպված, ուշադիր հետևում, լսում ու կարդում եմ այս կամ այն միավորման կոչերն և ծրագրային դրույթները, փորձում եմ ընկալել... Այնուհետև նայում եմ, թե որքանով է վարքը համապատասխանում ասածին:
(Ասեմ, որ այդ պահվածքը դրսևորում եմ, բոլոր կուսակցությունների նկատմամբ, անգամ հհկ-ի և օէկ-ի նկատմամբ (փոքրատառ, որովհետև կտրվել են բոլոր քննություններից)):
Երբ վարքն ու մտքերը համընկնում են իմ գերխնդրին, պատրաստ եմ զորակցել, սատարել, օգնել, որպես շարքային քաղաքացի:
Եթե վարքն ու ասելիքը դառնում են մշուշոտ, ես ինքս էլ սկսում եմ ինքս ինձ չհասկանալ: Եվ երբ զրույցի եմ բռնվում ներքին ձայնիս հետ, նա ինձ հստակ ասում է՝ հավասարակշռվիր, հստակեցրու մտքերդ և, եթե կարող ես, ասա այդ մասին նրան, ում տվել էիր քեզ առաջնորդելու իրավունքը: Առանց չարության ասա, բայց հստակ ասա, առանց երկերեսության ասա...
Վերջին դեպքերին իմ արձագանքն է՝ «Ժառանգությունը» ոչ մի կերպ չհստակեցրեց իր ետընտրական կեցվածքը: Մատուցեց այն լղոզված, և դա էր հիմնական պատճառը, որ Ժողովուրդը ոչինչ չհասկացավ:
Ժառանգականներ, միք նեղանա՝ առաջնորդողի գլխին պոպոքներ պիտի ջարդվեն: Միք նեղանա՝ նեղացկոտությունը մանկականության նշան է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ashot.adamyan/posts/331406876962751
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել