Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինական «Սամոպոմոշչ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սիմոն Սեմենչենկոն Գերագույն Ռադայի նիստերի դահլիճում ծխացող նռնակ է նետել. Ria.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է պատգամավոր Վլադիմիր Առևը:

Պատգամավորն այս մասին գրել է իր թվիթերյան էջում:

Միջադեպը տեղի է ունեցել Դոնբասի հատուկ կարգավիճակը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ:

Նշենք, որ Ուկրաինայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է Դոնբասի վերաբերյալ օրինագիծը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել