Ես տնտեսագետ չեմ, բայց երբ ինձ մոտ խոսում են տնտեսական աճի մասին՝ այս կամ այն տոկոսի չափով, ես ենթադրում եմ, որ պետական պարտքը գոնե մի քիչ պետք է կրճատվի, կամ աշխատավարձներն ու թոշակը բարձրանան, սակայն ես տեսնում եմ հակառակը, աշխատավարձի բարձրացման մասին խոսք չկա, իսկ արտաքին պարտքը շեշտակի աճում է։
Այդ դեպքում որտե՞ղ է երևում տնտեսական աճը։ Կենտրոնական փողոցներում օր-օրի խանութ-սրահներ են փակվում, ՓՄՁ-ները կռախի են ենթարկվում, ո՞ւր է տնտեսական աճը։
Ես կարող եմ ենթադրել միայն, որ հարուստներն ավելի են հարստացել, և դրա հաշվին էլ խոսում ենք տնտեսական աճի մասին։ Ասել է, թե՝ հավասարների մեջ ավելի հավասարներն ուրախ են։
Հ.Գ. «1984» գիրքն եմ հիշում, երբ թերթերում գրում էին, որ տրվող շոկոլադի խմբաքանակը ավելացել է, բայց իրականում այն պակասած էր լինում։