«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ 2013 թվականին  մենք հնարավորություն ունեինք չմտնել  Մաքսային միություն և այդ աշնանը  կարող էինք ասոցացման համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ։  Ի դեպ,  չեմ կարծում, որ մոտակա տասնամյակների  ընթացքում արժե  ձգտել  ԵՄ անդամ դառնալ՝  հավելյալ քաղաքական պարտավորություններ ոչ այս, ոչ  «այն» կառույցի հանդեպ  մեզ պետք չեն։
 
Պարզ է, որ մաքսային, իսկ այնուհետև  Եվրասիական տնտեսական միությունը մեզ կապեց  քաղաքական և տնտեսական  առումով հետամնաց, անհեռանկարային համակարգի հետ, որը,  միևնույն է, վաղ թե ուշ փլուզվելու է։  Մնում է, ինչպես կասեին չինացիները, նստել գետի ափին  և սպասել, թե երբ է գետը տանելու  ԵԱՏՄ-ի դիակը։  Անվտանգության առումով էլ դա մեզ  առանձնապես բան չտվեց՝ Ռուսաստանն  արդեն մի անգամ  սադրեց  Ադրբեջանին, որ հարձակվի մեզ վրա, և ոչ մի երաշխիք չկա, որ նման փորձը չի կրկնվի։
 
Բայց այս պահին քարոզչություն տանել  հօգուտ ԵԱՏՄ-ից դուրս գալու, երբ պարզ է, թե խորհրդարանում և թե հասարակության մեջ չկան այդ քայլն անելու նախադրյալները, դա էլ, ինձ թվում է, արդյունավետ քաղաքական օրակարգ չէ»։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել