Հայաստանում գոյություն ունի երկու սեռ՝ արական և իգական: Արևմտյան աշխարհում արդեն էնքան սեռեր են հորինել, որ ձեռքի մատները չեն հերիքի հաշվելու համար, ու կա այսպես ասած չկողմնորոշվածների սեռ, որոնք հստակ դիրքորոշում չունեն, իրենք արակա՞ն սեռի ներկայացուցիչ են, իգակա՞ն, տրանսֆեստի՞տ, թե՞ տրանսգենդեր, թե՞ էլի եսիմ ինչ․․․
Հիմա մեր ներքաղաքական դաշտում նման վարք է դրսևորում ԲՀԿ-ն, որն արդեն 1 տարի է, ինչ չի կարողանում կողմնորոշվի, թե ինքը վերջիվերջո իշխանությո՞ւն է, դիմությո՞ւն, ընդդիմությո՞ւն, թե՞ այլընտրանք․․․
Օրինակ՝ հիմա թափ է հավաքում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, ու եթե նայում ենք ԲՀԿ-ին, ապա առաջին բանը, որ աչք է զարնում, դա իրարամերժ հայտարարություններն են, որոնք անում են ԲՀԿ-ի ավագանու ցուցակի 1-ին հորիզոնականում գտնվող Օսկանյանն ու 3-րդ համարում գտնվող Արսենյանը:
Օսկանյանը անխնա քննադատում է իշխանություններին և ընդունել է ընդդիմադիրի կեցվածք, իսկ նրա կարգախոսները հաճախ կրկնում են Րաֆֆու կարգախոսները: Բայց մյուս կողմից էլ կա Արսենյան, ով ոչ միայն երդմնակալությանն էր գնացել, ոչ միայն պաչելով բարևներ է ձոնում Սամվել Ալեքսանյանին, այլև ուղղակի ու անուղղակի հայտարարում, որ լոյալ է ՀՀԿ-ին ու անձամբ Սերժ Սարգսյանին․․․
Տղերք, կկողմնորոշվե՞ք վերջիվերջո, թե՞ չէ, մարդիկ չեն հասկանում՝ հիմա ԲՀԿ-ն «է՞գ» է, թե՞ «որձ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել