Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր իր քաղաքացիներին Ադրբեջանի օկուպացված տարածքներ այցելելու անթույլատրելիության մասին. հաղորդում է թուրքական Haber 7 լրատվակայքը:
«2017-ի սեպտեմբերի 29-ի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան համերաշխ է Ադրբեջանի հետ, որպեսզի վերջ դրվի ադրբեջանական որոշ տարածքների արդեն 25 տարվա բռնազավթմանը: Այս առումով արգելվում է այցելել Ադրբեջանի օկուպացված տարածքներ` առանց երկրի իշխանությունների թույլտվության»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանը Թուրքիայից պահանջում է իրեն հանձնել երկրի 4 քաղաքացիների, ովքեր այցելել են Արցախ. նրանք են՝ Ուֆուք Ուրասը, Ալի Բայրամօղլուն, Սաիդ Չեքինօղլուն, Էրոլ Կաթիրչիօղլուն:
Նշենք նաև, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջպետական հետախուզում էր հայտարարել Արցախ այցելած Թուրքիայի չորս քաղաքացիների նկատմամբ. ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրությունում: