Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով վերջերս նշեց իր 20-ամյակը, ջանք ու եռանդ չի խնայում իր տարիքից կրկնակի մեծ տեսք ունենալու համար: Վերջերս բավական քննարկվում են Մարինկայի՝ ընկեր ունենալու լուրերը: Տղայի արտաքինին նայելիս երևում է, որ նա այդքան էլ մեծ տեսք չունի, և այս աղջնակը կարիք չունի կնոջ տեսք ունենալու: Ասեմ ավելին՝ բերանի կաթը դեռ չի հասցրել չորանալ, արդեն նշանվելուց է խոսում: Ժամանակին համահունչ լինելը, տարիքին համապատասխան լինելը վատ բան չէ, ընդհակառակը՝ շատերն են ձգտում երևալ ավելի երիտասարդ, բայց արի ու տես՝ կան աղջիկներ, ում դուր է գալիս լինել մորաքրոջ տեսքով:
Հ.Գ. Մարինկա ջան, հանգիստ եղիր, կգա ժամանակ, որ դու էլ կլինես 40 տարեկան ու այդ ժամանակ կփորձես ետ բերել 20-ամյա տեսքդ, բայց, ավաղ, ուշ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել