![]() |
| ՀՀԿ երիտ. թևի ղեկավար |
Մի առիթով գրել էի, որ ԲՀԿ-ն, չգիտես ինչու, դադարեցրել է իր կողմից իրականացվող առողջապահական ծրագրերն ու ակնոցների բաժանումը, որ տարիներ շարունակ ներկայացնում էր որպես իր կողմից իրականացվող բարեգործություն։ Մտածում էի՝ հավանաբար պատճառը նախագահական ընտրություններին չմասնակցելն էր։ Ձայներ հավաքելու կարիք չկար։ Սպասում էի, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կվերականգնի այդ լավ ավանդույթը։ Սակայն այսօր էլ մոռացության է մատնվել մարդկանց համար խիստ կարևոր սոցիալական այս խնդիրը։
Պարզապես ժամանակին «Բարգավաճ Հայաստանը», ղեկավարելով առողջապահության ոլորտը, պետական միջոցներն ու պետական ծրագրերը սեփականաշնորհում էր ու ներկայացնում որպես մեծ բարեգործություն ժողովրդին։
Եթե իրոք այդքան մտածում եք մարդկանց մասին, ապա ինչո՞ւ առողջապահության նախարարի պորտֆելին հրաժեշտ տալուց հետո դադարեցվեց այդ բարեգործությունը։
Պետության հաշվին բարեգործություն անել պետք չէ։




