Մեգատնտեսագետ Բագրատյանը հերթական անգամ բռնվել է ստի վրա: Առհասարակ, մոտս այնպիսի տպավորություն է, որ այս մարդը տառապում է կամ ամնեզիայով, կամ էլ պաթոլոգիկ սուտասան է:
haynews-ը գրել է, որ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարել էր, որ 1993թ. դրամի ներմուծմանը հաջորդած արժեզրկումը կապված էր այն բանի հետ, որ 1993թ. ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը թերացել էր և չէր տպագրել ու ներմուծել մանրադրամը, ինչին ի պատասխան Բագրատյանը հայտարարել էր, որ 1993թ. Գերագույն խորհուրդը հանձնարարել էր եռյակին՝ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ և, որ իրականում 1993թ. մայիսից սկսած` ՀՀ ներմուծվել են բավականաչափ քանակի մանրադրամներ՝ լումաներ:
Սակայն, ինչպես պարզվում է, Բագրատյանը ստում է, որովհետև ՀՀ թղթադրամները ներմուծվել են Հայաստան 1993թ. նոյեմբերի 16-ին: Իսկ ՀՀ մետաղադրամները Լեհաստանի դրամահատարանից (1-10 լումա) ներմուծվել են Հայաստան 1994թ. փետրվար 19-ին, մատյանում գրանցվել են 21 փետրվարի 1994թ. թվագրմամբ:
Կայքը հավելում է, որ Թաթուլ Մանասերյանն այս թեմայի շուրջ Բագրատյանին երեք անգամ հրապարակային հեռուստաբանավեճի է հրավիրել, ինչից Բագրատյանն ամեն անգամ խուսափել է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/armen.arakelakan/posts/292828897517548?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել