«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին» (ԻՀՊԿ) մոտ կանգնած լրատվականներից «Tasnim» լրատվական գործակալությունը բավական ծավալուն և «Այստեղ (նկատի ունի Ադրբեջանում) շիաներին Աշուրան նշելու համար տուգանում և ձերբակալում են» հետաքրքիր վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Բաքվում անցկացվում Իմամ Հուսեյնի նահատակության սգո ծիսակարգը՝ Աշուրան:
Ինչպես երևում է հրապարակման մեջ տեղ գտած տեսագրությունից և նկարներից (դիտեք այստեղ), Բաքվի իշխանություններն իրոք անհանգստանալու պատճառներ ունեն, քանի որ տարեցտարի ԱՀ-ում ավելանում է շիաների թիվն ու ազդեցությունը։
Փաստորեն, ներկայումս Բաքվի բռնապետական վարչակարգի համար իրական և միակ ընդդմիությունը հավատացյալ շիաներն են, որոնք գնալով լուրջ ուժ են դառնում։
Հարկ է նաև նշել, որ Իրանը՝ ի դեմս լիբանանյան Հիզբալլահի, մեկ անգամ արդեն ունեցել է իսլամական հեղափոխության արտահանման հաջողված փորձ։