Araratnews.am-ը գրում է.
Հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում քանթրի երաժշտության փառատոնի մասնակիցների ուղղությամբ Mandalay Bay Hotel հյուրանոցային համալիրի պատշգամբներից մեկից կրակ արձակողը, ում գործողությունների հետևանքով զոհվել է 59 մարդ, մուլտիմիլիոնատեր էր. գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով մարդասպանի եղբորը:
Ըստ նրա եղբոր՝ 64-ամյա Ստեֆեն Փեդոքը միլիոններ էր վաստակել անշարժ գույքի գործարքներից: Նա ուներ երկու ինքնաթիռ, մի քանի սեփականություն և նորմալ մարդ էր թվում՝ չնայած խաղամոլության հակումին:
Փեդոքը հյուրանոցի իր համար էր կարողացել տանել 23 հրացան, որոնցից ինտենսիվ կրակ էր արձակել մարդկանց ուղղությամբ: Նրա համարում հայտնաբերվել են նաև հարյուրավոր փամփուշտներ, ինչը թույլ է տվել նրան անընդմեջ կրակել 72 րոպե շարունակ:
BBC-ի հաղորդմամբ՝ Փեդոքը թոշակառու էր, չէր ծառայել ԱՄՆ-ի բանակում: Նախքան թոշակի անցնելը հաշվապահ էր աշխատում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերգին ավելի քան 20 հազար այցելու էր մասնակցում: Որոշ ականատեսներ պնդում են, որ Փեդոքը օգտագործել է շուրջ հազար փափուշտ:
Իրավապահներին դեռ չի հաջողվում պարզել, թե ինչու է Փեդոքը նման սարսափելի հանցագործություն իրականացրել: Չնայած, որ ԻՊ-ը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը, քննիչները որևէ կապ չեն հայտնաբերել նրա և ահաբեկչական խմբավորման միջև:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ