Newmag.am-ը գրում է.

Իսպանական ֆուտբոլի գրանդը կարող է կա՛մ մնալ Լա լիգայում, կա՛մ հանդես գալ այլ երկրի առաջնությունում: Հետևանքները կազդեն եւ՛ ակումբի, եւ՛ ներքին առաջնության վրա:

Սա այն դեպքերից է, երբ քաղաքականությունն ու ֆուտբոլն ունեն ամենաանմիջական եզրերը: Կատալոնիայի անկախության դեպքում «Բարսելոնան», հնարավոր է, հրաժարվի Իսպանիայի առաջնությունում ելույթները շարունակելուց: Հավանականությունների մասին կարելի է խոսել, երբ պարզ դառնան հանրաքվեի արդյունքները: Հայտնի է ակումբի դիրքորոշումը. Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու դեպքում, ակումբն իրավասու է որոշել իր ճակատագիրը: Կատալոնական ակումբի ղեկավարները երկմտում են. ի՞նչ հետեւանքներ կունենա Լա լիգայից դուրս գալը, ո՞ր առաջնությունում շարունակել ելույթները:

Անհետաքրքիր Լա լի՞գա

Հստակ է, եթե «Բարսելոնան» որոշի դուրս գալ Իսպանիայի առաջնությունից, ապա իսպանական ֆուտբոլը ոչ ամբողջովին, ապա ահռելի մեծ մասով կկորցնի փայլն ու հետաքրքրությունը: Մադրիդի «Ռեալի» հետ Էլ Կլասիկոները պարբերաբար չենք տեսնի, պայքարը ներքին առաջնությունում կթուլանա, եւ վերջնականապես կհաստատվի «Ռեալի» դոմինանտությունը:

«Բարսելոնան» Իսպանիայի ամենատիտղոսակիր ակումբն է. 24 անգամ հաղթել է Լա լիգայում, 29 անգամ՝ նվաճել Իսպանիայի գավաթը, 12 անգամ՝ Իսպանիայի սուպերգավաթը: Ավելի շատ տիտղոսներ Իսպանիայում ունի միայն «Ռեալը»:

Պաշտոնական դիրքորոշում

Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիգուերասը հաստատել է, որ տարածաշրջանի անկախության դեպքում, կատալոնական բոլոր ակումբները կարող են հանդես գալ անգլիական Պրեմիեր լիգայում, իտալական Ա Սերիայում կամ ֆրանսիական Լիգա-1-ում: «Բարսելոնան» իսպանական ֆուտբոլի ամենաազդեցիկ ակումբներից է, եւ բնականաբար, նրա որոշմանը կհետեւն նաեւ կատալոնական մյուս ակումբները` «Էսպանոյլը» եւ «Ժիրոնան»:

«Եթե Կատալոնիան անջատվի Իսպանիայից, տեղական ակումբները կորոշեն, թե որ առաջնությունում են շարունակելու ելույթները: Այսպիսի նախադեպեր կան եւ չեմ կարծում, որ ՈՒԵՖԱ-ն դեմ լինի»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել